• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է

17:40, 19 Մարտ 2026
- Իրավական, Հանրային, Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցը: 2025թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, 54 երկիր գրանցել են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վատթարացում, մինչդեռ միայն 35 երկիր գրանցել է բարելավումներ:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 100 միավորից ստացել է 32 միավոր և մնացել է «Ոչ ազատ» երկրների խմբում։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիան կորցրել է 1 միավոր։ Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան քաղաքական ազատությունների մասով 40 հնարավորից ստացել է 16 միավոր, իսկ հիմնարար իրավունքների և ազատությունների մասով՝ 60 հնարավորից նույնպես 16 միավոր։ Ըստ զեկույցի՝ Թուրքիային հաջորդում են Իրաքը՝ 31 միավորով, Ալժիրը՝ 31 միավորով և Գվինեան՝ 28 միավորով։

Ըստ զեկույցի, Եվրոպայի 42 երկրներից 81 տոկոսը գտնվում է «Ազատ» երկրների խմբում, իսկ Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որը ներառված է «Ոչ ազատ» երկրների ցանկում։

Զեկույցվում նշվում է, որ Թուրքիայում դատական համակարգը քաղաքականացվել է, ինչպես նաև ընդգծվում, որ ԱԶԿ-ի իշխանությունը 2002 թվականին իշխանության գալուց ի վեր աստիճանաբար կենտրոնացրել է իշխանությունը և ճնշել ընդդիմությանը։

«2014-ին կառավարությունը սկսեց հազարավոր ոստիկանների, դատավորների և դատախազների պաշտոնների փոփոխությունը։ Երկու տարի անց տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արդար դատաքննության իրավունքները ավելի վատթարացան, քանի որ իշխանություններն առաջադրեցին նոր մեղադրանքներ՝ հաճախ հիմնված թույլ ապացույցների կամ գաղտնի վկաների ցուցմունքների վրա, իսկ մեղադրյալները սովորաբար երկար ժամանակ պահվում էին կալանքի տակ»,-ասվում է զեկույցում։

Զեկույցի համաձայն, 2016-ից ի վեր ԱԶԿ-ի իշխանության պայմաններում քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները կրում են շարունակական բնույթ։

Թուրքիան արդար դատաքննության իրավունքի մասով ստացել է «հնարավոր ամենացածր գնահատականը»․ Հնարավոր 4 միավորից՝ 0։

Զեկույցում նաև հիշատակվում է, որ 2025-ի մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, իսկ հետագայում՝ կալանավորվել։ Նշվում է, որ Իմամօղլուն դիտվում է որպես Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից։ «Իմամօղլուն կալանավորվել է մի շարք կասկածելի մեղադրանքների հիման վրա։ Դատական համակարգի քաղաքականացված լինելու պատճառով քիչ հավանական է, որ նա կունենա արդար դատաքննության հնարավորություն»։

Թուրքիան ցածր միավորներ է ստացել նաև հետևյալ ոլորտներում․

Կոռուպցիայի դեմ պաշտպանության մեխանիզմներ՝ 1 միավոր

Մամուլի ազատություն՝ 1 միավոր

Կառավարության թափանցիկություն՝ 1 միավոր

Ակադեմիական ազատություն՝ 1 միավոր

Խոսքի ազատություն՝ 1 միավոր

Հավասար քաղաքացիություն՝ 1 միավոր։

Նշենք, որ Հայաստանը այս զեկույցում մնացել է նույն միավորներով և նույն տեղում։ Երկիրը գնահատվել է որպես «մասնակի ազատ»՝  100 հնարավորից հավաքելով 54 միավոր։ Քաղաքական իրավունքը 23 է 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունը՝ 31՝ 60 հնարավորից։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Մահացել է մեր գործընկեր թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07.05.2026

Տարիներ շարունակ իր մասնագիտական աշխատանքով ու գիտելիքներով Գևորգը ծառայել է ազգային ու պետական շահերին։

Իրանցի դիվանագետ. «Թուրքիայի բոլոր ջանքերն ուղղված էին պատերազմը դադարեցնելուն»

06.05.2026

Մոհաբեթին անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմում Թուրքիայի գործողություններին:

Թուրքիայում 2025-ին արձանագրվել է ավելի քան 1.5 մլն ճանապարհային վթարներ

06.05.2026

Դրանց հետրանքով մահացել կամ վիրավորվել է 288.321 քաղաքացի։

Next Post

Էրդողան. «Կասկած չունեմ, Իսրայելը կվճարի դրա համար»

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Մահացել է մեր գործընկեր թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07.05.2026
Ռեգիոն

Թուրքիան հերքում է հունիսի 4-ին սահմանների բացման մասին լուրերը

04.05.2026
Ռեգիոն

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02.05.2026
CUMHURBAŞKANI YARDIMCISI CEVDET YILMAZ, İSTANBUL’DA DÜZENLENEN SAHA EXPO ULUSLARARASI SAVUNMA, HAVACILIK VE UZAY SANAYİ FUARI’NDA AÇIKLAMALARDA BULUNDU (/İSTANBUL-İHA)
Ռեգիոն

Թուրքիայի փոխնախագահ. «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում»

06.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır