Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտարարել է երկրում 140 նոր դատարանի բացման մասին: Նշվում է, որ որոշումը պայմանավորված է քաղաքացիներին ավելի արդար, ազդեցիկ, արդյունավետ և արագ ծառայությունների մատուցմամբ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է հիմնել ծանր հանցագործությունների քրեական 1, երեխաների ծանր հանցագործությունների քրեական 1, անչափահասների 3, ընդհանուր իրավասության քրեական 46, քրեական 1, վերաքննիչ 4, առաջին ատյանի քաղաքացիական 36, քաղաքացիական 1, առաջին ատյանի առևտրային հարցերով 5, ընտանեկան հարցերով 2, 24 աշխատանքային հարցերով և սպառողների իրավունքների հարցերով զբաղվող 16 դատարան:
Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել
Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։





