Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ երկրում կալանավորների և դատապարտյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։ 2026-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ Թուրքիայում բանտարկյալների թիվը կազմել է 427.525 մարդ, այնինչ բանտերի ընդհանուր տարողունակությունը ընդամենը 305.000 է։
Նշվում է, որ վերջին 4 ամսում բանտարկյալների թիվն աճել է շուրջ 15.000-ով, իսկ բանտերի գերծանրաբեռնվածության մակարդակը գերազանցել է 125%-ը։
Խնդրի խորությունը պատկերող տվյալներից է այն, որ մեկ դատապարտյալին հասնող տարածքը 2023-ի 29.2 քմ-ից 2025-ի վերջին նվազել է մինչև 24 քմ-ի: Բացի այդ, յուրաքանչյուր կալանավորին բաժին է ընկնում անվտանգության 0.2 աշխատակից:
Ճգնաժամը մեղմելու նպատակով Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2028-ի վերջ կառուցել ևս 50 բանտ՝ միևնույն ժամանակ փակելով ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող հին ուղղիչ գաղութները։ Ընդգծվում է նաև, որ Թուրքիայի բանտարկյալների թիվն արդեն գերազանցում է երկրի 81 նահանգնից 13-ի բնակչության թվին (այդ թվում՝ Բայբուրթ, Թունջելի, Արդահան, Իգդիր, Չանղըրը):
Աղբյուր՝ Kronos




