• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում

12:22, 16 Սեպտեմբեր 2026
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախկին ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն մեղադրվում է «նախագահին վիրավորելու» մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ով ձեռք է մեկնում պետական միջոցներին, անկախ նրանից, թե ով է նա, իր պարտքն է համարում նրան պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քաֆթանջըօղլուն մեջբերել էր Էրդողանի գրառումը և գրել․

«Դա նաև մեր պարտքն է… Մոտ են այն օրերը, երբ պետական գույքին ձեռք մեկնողները պատասխանատվության կենթարկվեն»։

Այս հայտարարությունից հետո հետաքննություն է սկսվել ու նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։ Քաֆթանջըօղլուն Ստամբուլի 53-րդ քրեական դատարանում նիստի ընթացքում ասել է, որ թե՛ իր հայտարարությունը, թե՛ Էրդողանի հայտարարությունը նույն միտքն ու իմաստն ունեն։

«Քաղաքական առումով գուցե առաջին անգամ համաձայնեցի նրա հետ, մեջբերեցի նրա խոսքը։ Այդ դեպքում իմ դեմ բողոք ներկայացրած անձը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է նա։ Ըստ նրա՝ իր ասածը զրպարտություն չէ, այլ ճշմարտություն։

Նշենք նաև, որ դատական ​​նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 10-ը։

Աղբյուր՝ Diken

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունական մամուլ․ «Թուրքիայի դեմ մեր միակ ապավենը Իսրայելն է»

16.09.2026

Համեմատություն է անցկացվել Անկարայի դիվանագիտական հաջողությունների և Աթենքի ներկայիս իրավիճակի միջև։

Ստամբուլում Գազայի երեխաներին նվիրված միջոցառում է անցկացվել

16.09.2026

Միջոցառումը կրել է «Մի՛ կրակեք օդապարուկների վրա, թող երկինքը մնա երեխաների համար» խորագիրը։

Սոմալիում ցույցեր են՝ ի երախտագիտություն Թուրքիայի

15.09.2026

Ցույցերին մասնակցում են մեծ թվով կանայք՝ Թուրքիայի և Սոմալիի դրոշները ձեռքներին։

75

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır