• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
26 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը 50 տարեկան է

17:31, 19 Նոյեմբեր 2025
- Ռազմական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի առաջատար տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը ստեղծվել է Թուրքիայի նկատմամբ ռազմական ոլորտում կիրառված սահամանափակումներին արձագանքելու նպատակով, նշում է հիմնադրման 50-րդ տարին:

1975-ի նոյեմբերի 14-ին հիմնադրված «ASELSAN»-ի հոբելյանին նվիրված նոր գովազդային տեսանյութում ներկայացվում է ընկերության ստեղծման պատմությունը: Դրանում ասվում է, որ 1974-ի «Կիպրոսի խաղաղության» գործողության ժամանակ արտաքին կախվածության հետևանքով առաջացած կապի խնդիրները և դրանցից հետո ազգային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը դարձան «ASELSAN»-ի ձևավորման հիմնական պատճառը։

Գովազդային հոլովակում ներկայացվում է նաև Թուրքիայի առաջին ազգային ռադիոկապի մշակման ճանապարհը և «ASELSAN»-ի կեսդարյա տեխնոլոգիական անկախության ուղին։ Հոլովակում նաև մատնանշվում է թուրքական ռազմարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացը:

Հոլովակի դրվագներից մեկում էլ նկարագրված է Կիպրոսի գործողությունների ընթացքում ծառայող թուրք զինվորի երազանքը՝ ապագա այն օրերի մասին, երբ Թուրքիան կհասնի լիակատար տեխնոլոգիական անկախության։ Դրանում այդ երազանքը ներկայացվում է որպես խորհրդանշական ճանապարհ: Նշվում է, որ «ASELSAN»-ը շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով իրականացնել Թուրքիայի «լիակատար տեխնոլոգիական անկախության» տեսլականը:

Նշենք, որ ընկերությունն այժմ հայտնի է ավելի քան 700 արտադրատեսակով, տեղական ազգային ռադիոկապի արդատրությամբ և «Երկաթե գմբեթ» (ÇELİKKUBBE) ռազմաօդային պաշտպանական համակարգի մշակմամբ:

Աղբյուր՝ Asi Gazetesi

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում ռազմական ուղղաթիռների վթարների համար քննություն է սկսվել

26.11.2026

Նշվում է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը պաշտոնական այց կկատարի ԱՄՆ։

Թուրքիան և Սաուդյան Արաբիան հուշագիր են ստորագրել

26.11.2026

Կողմերը մտադիր են համագործակցությունն ընդլայնել ռազմական տեխնոլոգիաների ու համակարգերի մշակման ոլորտում։

U.S. Air Force F-35A Lightning II Joint Strike Fighters from the 58th Fighter Squadron, 33rd Fighter Wing, Eglin AFB, Fla. perform an aerial refueling mission with a KC-135 Stratotanker from the 336th Air Refueling Squadron from March ARB, Calif., May 14, 2013 off the coast of Northwest Florida. The 33rd Fighter Wing is a joint graduate flying and maintenance training wing that trains Air Force, Marine, Navy and international partner operators and maintainers of the F-35 Lightning II. (U.S. Air Force photo by Master Sgt. Donald R. Allen/Released)

Թուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները կքննարկեն F-35-ների հարցը

26.11.2026

Յաշար Գյուլերն ու Փիթ Հեգսեթը կքննարկեն երկկողմ պաշտպանական համագործակցության հեռանկարները։

Next Post

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարին

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır