• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

The New York Times. «Եգիպտոսի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմում

13:11, 19 Փետրվար 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«The New York Times» թերթը բացահայտել է Եգիպտոսի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմում: Նշվել է, որ թուրքական արտադրության «Akıncı» անօդաչու թռչող սարքերը թռիչք են կատարել Ուվեյնաթ շրջանում գտնվող գաղտնի եգիպտական ​​ավիաբազայից՝ Սուդանի տարածքում գտնվող «Արագ աջակցության ուժերի» (RSF) դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Ըստ թերթի՝ այդ բազան թաքնված է խոշոր գյուղատնտեսական նախագծի ներսում և տեղակայված է Սուդանի սահմանից մոտավորապես 64 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ թերթի հետաքննությունը հիմնված է արբանյակային պատկերների, թռիչքների արձանագրությունների և ամերիկացի, եվրոպացի և արաբ պաշտոնյաների հետ հարցազրույցների վրա, որոնք համաձայնել են խոսել գաղտնիության պահպանման պայմանով:

Նշվում է, որ Սուդանի բանակը բազմաթիվ պայմանագրեր է կնքել թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերության հետ։ 2023-ի նոյեմբերին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց 7 ամիս անց, ստորագրվել է 120 մլն դոլարի պայմանագիր՝ 6 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք, 600 մարտագլխիկ և վարժեցման ու սպասարկման փաթեթ գնելու համար։ Հիշեցվել է, որ անցյալ տարվա հուլիսին ամերիկյան «Ursa Space» տիեզերական հետախուզական ընկերությունը դիտարկել էր թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռների վայրէջքը Եգիպտոսի Օվեյնաթ ավիաբազայում, որին հաջորդել է արբանյակային կապի համակարգի տեղակայումը, իսկ երկու շաբաթ անց թռիչքուղում նկատվել է «Akıncı» անօդաչու թռչող սարք:

Թռիչքային տվյալները ցույց են տալիս, որ թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռները պարբերաբար վայրէջք են կատարել Եգիպտոսի ​​բազայում և իրականացրել լոգիստիկ օդային փոխադրումներ։ Այս համատեքստում, մինչև դեկտեմբեր, առնվազն երկու «Akıncı» ԱԹՍ բազայից հարձակումներ էին իրականացրել Սուդանի տարածքում։

Չորս ամերիկացի պաշտոնյաների և մեկ Մերձավոր Արևելքի պաշտոնյայի խոսքով՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը պահվում են Եգիպտոսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն պարզ չէ՝ դրանք օգտագործվում են եգիպտական, թե՞ սուդանյան ուժերի կողմից։ Հիշատակվում են մի քանի հարձակումներ, որոնք իրականացվել են Եգիպտոսի բազայից «Akıncı» ԱԹՍ-ի միջոցով ու դրանց թվում է նոյեմբերի 5-ին Լիբիայից սահմանը հատող չորս բեռնատարներից բաղկացած շարասյան վրա հարձակումը, ինչպես նաև Դարֆուրի գյուղերից մեկում տեղակայված «Արագ աջակցության ուժերի» վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։

Ռազմական փորձագետների կարծիքով՝ այդտեղ օգտագործվել են թուրքական արտադրության «Roketsan» հրթիռները և հաստատել, որ միայն «Akıncı» սարքն ունի նման շառավիղ։

«The New York Times»-ը հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որտեղ նշվել է, որ Թուրքիայի զինված ուժերը որևէ գործունեություն չեն ծավալում Սուդանում։ Իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը արտահանվել են միջազգային իրավունքի համաձայն, և որ կառավարությունը անմիջական աջակցություն չի ցուցաբերում Սուդանի բանակին։

Աղբյուր՝ fokusplus

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան՝ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրների ցանկում

15.07.2026

Հրապարակվել է «Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող 50 երկրների» ցանկը:

Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ

15.07.2026

Այս մասին Հաքան Ֆիդանը նախատեսում է հայտարարել Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում:

Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

15.07.2026

Էնդեմիկ ձկնատեսակի անվտանգ ձվադրումն ապահովելու համար ներգրավվել են ուժային կառույցներ:

Next Post

Թուրքիայի քաղաքացին 1 շաբաթ մնացել է տան տանիքին

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır