Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածվել և հերքել սոցցացներում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան հոգուտ Իրանի կմիջամտի պատերազմին կամ կմտնի Լիբանան։
Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ հրապարակումները ապատեղեկատվության են, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվում են ինտենսիվ դիվանագիտական ջանքեր՝ պատերազմի տարածումը կանխելու և կայուն խաղաղություն ապահովելու նպատակով։
Ըստ վերոհիշյալ հայատրարության Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու մասին պնդումները հոգեբանական պատերազմի մաս են կազմում և նպատակ ունեն վնասել Թուրքիայի հեղինակությունը։ Հանրությանը կոչ է արվել առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրների հայտարարություններով։
Աղբյուր՝ habererk.com










