• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
29 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան և Լեհաստանը կխորացնեն ռազմարդյունաբերական համագործակցությունը

10:01, 12 Հունիս 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը գնահատել են ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման և արդյունաբերական կարողությունների փոխադարձ զարգացման հեռանկարները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտին։

Այս համատեքստում քննարկվել են լեհական զինուժի կողմից թուրքական «Bayraktar» ԱԹՍ-ների կիրառման հնարավորությունների ընդլայնումը, օպերատիվ փորձի փոխանակումը և համատեղ աշխատանքային ոլորտների զարգացումը, արդի տեխնոլոգիաների հնարավոր փոխանցումը, ռազմարդյունաբերական էկոհամակարգերի միջև կապերի սերտացումը և փոխադարձ ներդրումների ավելացումը:

Հանդիպումից հետո Լեհաստանի պաշտպանության նախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընթացքից, նշել է.

«Մեր քննարկումների առանցքային թեմաներից մեկը «Bayraktar» ԱԹՍ-ների կիրառմանն առնչվող հարցերն էին։ Ցանկանում ենք, որ դրանց օգտագործման մեր կարողություններն աստիճանաբար աճեն։ Ռազմական, քաղաքական և արդյունաբերական համագործակցությունը շատ լավ է ընթանում։ Եթե կյանքի կոչվեն Թուրքիայի ներդրումները Լեհաստանում և Լեհաստանի ներդրումները Թուրքիայում, ապա հարաբերություններում կհասնենք թիրախավորված մակարդակին»։

Աղբյուր՝ Anadolu

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ

28.10.2026

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել արևելք-արևմուտք երկաթուղային կապը և մեծացնել Միջին միջանցքի բեռնափոխադրումների հզորությունը։

Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել

28.10.2026

Ուսուցիչը սոցիալական ցանցում Թուրքիայի դրոշին ևԱթաթուրքին վիրավորող գրառումներ էր արել։

Թուրքիայում տուգանվել են ընդդիմադիր հեռուստաալիքներ

28.10.2026

Հեռուստաալիքները տուգանվել են Թուրքիայում ֆոնդային հետաքննության վերաբերյալ հանրային ընկալումներ ձևավորելու համար։

Next Post

Հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները

6

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır