Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով մեկնում է Սաուդյան Արաբիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Էրդողանը հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։
Սաուդյան Արաբիայի կառավարությանը մոտ աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Ջիդդայում կստորագրեն համատեղ ռազմական պակտ։ Նշվում է, որ պակտը կնքվում է տարածաշրջանում պատերազմների, հակամարտությունների և ռազմական լարվածության աճի ֆոնին:
Պակտի կնքմամբ՝ երկրները նպատակ ունեն ամրապնդել տարածաշրջանային անվտանգության համագործակցությունը ԱՄՆ-Իրան պատերազմից առաջացած լարվածության սրումից հետո:
Աղբյուր՝ Tr.euronews.com





