• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Իսրայելցի գեներալ. «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»

12:01, 13 Հոկտեմբեր 2026
- Գլխավոր, Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի նախագահ, պաշտոնաթող գեներալ Էրեզ Վիները Թել Ավիվում «The Jerusalem Post»-ի կազմակերպած Դիվանագիտական համաժողովում նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի նոր ուժային կենտրոն։

Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։

«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», – ասել է նա։

Ըստ գեներալի՝ Անկարան եթե կարողանա դառնալ մուսուլմանական բլոկի առաջատար ուժ՝ ազդելով Հյուսիսային Աֆրիկայից ու Լիբիայից մինչև Սիրիա և Գազա ձգվող տարածաշրջանի վրա, ապա նրա աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա։

Նա նաև կոչ է արել Իսրայելին նվազեցնել զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մեջ արտաքին կախվածությունը, քանի որ երկարատև հակամարտության դեպքում արտաքին աղբյուրներից կախվածությունը մեծ ռիսկ կարող է առաջացնել։

Վիները գտնում է, որ Թուրքիայի ազդեցության աճը կարող է Թել Ավիվի և Աթենքի համար Էգեյան ծովում ավելի մեծ ճնշում առաջացնել։ Նրա խոսքով՝ Անկարան վճռականորեն առաջ է տանում «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) դոկտրինը և ծովային իրավունքների հարցում դիրքերը չի զիջում։

«Մենք պետք է շարունակենք Հունաստանի, Կիպրոսի հունական վարչակազմի և Իսրայելի միջև ռազմավարական մերձեցումը։ Մասնավորապես, պետք է զարգացնենք հետախուզական համագործակցությունը Թուրքիայի դեմ»,- եզրափակել է գեներալ Վիները:

Աղբյուր՝ Milliyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրք-ղազախական նոր համաձայնագիր

13.10.2026

Համաձայնագիրը պիտի նպաստի միջազգային երկաթուղային լոգիստիկայի զարգացմանը Միջին միջանցքով։

Թուրքիան և երեք արաբական երկիր քննարկում են էներգետիկ խոշոր նախագիծ

13.10.2026

Թուրքիան ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Լիբիայի, Իրաքի, Պակիստանի և Ուզբեկստանի հետ։

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ

12.10.2026

Թուրքիայի և Իրանի միջև տարեկան շուրջ 10 մլրդ խմ բնական գազի ներկրում նախատեսող 25 տարվա պայմանագրի ժամկետը լրանում է։ Այժմ...

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır