Մալայզիան նախատեսում է Թուրքիայից ձեռք բերել ևս 3 միավոր ANKA-S տեսակի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այդ մասին հայտնել է Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը։
Թուրքական «TUSAŞ» ընկերության արտադրած ANKA-S անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Հարավչինական ծովում ծովային հսկողության և հետախուզական գործողությունների համար։ Նոր մատակարարման պայմանագիրը դեռևս չի ստորագրվել, իսկ ձեռքբերման արժեքն ու ժամկետները հստակեցված չեն։
Մալայզիան թուրքական արտադրության ANKA-S համակարգերի գնման պայմանագիրը կնքել էր դեռևս 2023 թ.։
Մալայզիայի հետաքրքրությունը Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքով չի սահմանափակվում անօդաչու թռչող սարքերով։ Մալայզիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան դիտարկվում են որպես նորվեգական NSM հականավային հրթիռներին այլընտրանք համարվող համակարգերի հնարավոր մատակարարներ։
Աղբյուր՝ Haber7



