Տարածաշրջան13:02, 30 Հուլիս 2015
Թուրքիայում իրականացված գազատարի ու նավթամուղի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) բազմաթիվ զինվորական ու ոստիկանական բաժանմունքների վրա իրականացրած հարձակումներից բացի իր վրա է վերցրել նաև հուլիսի 27-ին թուրք-իրանական գազատարի` Բայազետի հատվածում իրականացրած պայթյունը և հուլիսի 29-ին Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղի պայթյունը` Շըրնաքի հատվածում:
Ըստ «Turkiye gazetesi» լրատվական կայքի` այս մասին հայտարարություն է տարածել քրդական կազմակերպությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ermenihaber.am-ը Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե գավառի հատվածում իրականցրած նավթի խողովակաշարի պայթյունն ընդգրկել էր շուրջ 5 կմ-անոց հատված:
Իսկ Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Բայազետ շրջանով անցնող և Իրան-Թուրքիա գազատարը պայթեցման հետևանքով 3 օրով դադարեղվել է գազամատակարարումը Իրանից Թուրքիա:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչի շրջանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի պատճառով զոհվել էր 32 մարդ: Այդ ահաբեկչությունից հետո Թուրքիայում սկիզբ առած ներքին լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հուլիսի 24-ին թուրքական F-16 կործանիչները Սիրիայում ԻՊ-ի ռազմական հենակետերը ռմբահարելուց հետո, ավիահարվածներ հասցրեցին նաև ՔԲԿ-ի՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ռազմական ճամբարների ուղղությամբ: Դրանից հետո էլ Թուրքիայի տարբեր նահանգներում չեն դադարում ՔԲԿ-ի զինյալների կողմից իրականացվող վրիժառության գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |