• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Փաշինյանն արձագանքել է Ֆիդանի հայտարարությանը. Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագիծ

13:21, 20 Նոյեմբեր 2025
- ztr, Գլխավոր, Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ենթակառուցվածքների անվանումներն իրավասու է որոշել միայն Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընաթացքում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը:

«Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և կա TRIPP նախագիծը, ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը»,- շեշտել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մաս է։ 

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են Հայաստանով անցնելիք ճանապարհն անվանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»:

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Մուրաթ Օնայ. «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է»

14.10.2026

Այդ մասին հայտնել է Ստամբուլի արդյունաբերական գոտու կառավարման խորհրդի նախագահը։

Էրդողանը Ս. Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ռեգիոնալ զարգացումները

14.10.2026

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Թուրքիան և Ղրղզստանը զարգացնում են անվտանգային համագործակցությունը

14.10.2026

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Next Post

«Google Cloud»-ը 2 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır