• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի կառավարության նիստ կգումարվի

11:10, 15 Դեկտեմբեր 2025
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստ կգումարվի: Նիստի օրակարգում անդրադարձ կկատարվի Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDG) կողմից մարտի 10-ի համաձայնության շրջանակներում իրականացվելիք գործողություններին, համաշխարհային զարգացումներին, ինչպես նաև երկրի ներքին հարցերին, այդ թվում՝ «Թուրքիան առանց ահաբեկչություն տեսլականին»:

Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվելու է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման և զենքերը վայր դնելու որոշման վերաբերյալ վերջին զարգացումները, ինչպես նաև հետախուզական զեկույցները:

Ներքին հարցերի մասով անդրադարձ է արվելու նվազագույն աշխատավարձի փոփոխությունների շուրջ տարվող գործընթացներին: Մասնավորապես սպասվում է, որ կառավարության և գործատուների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք առաջին խորհրդաժողովից հետո համապարփակ քննարկում կլինի նախագահականում, իսկ համապատասխան որոշումը կընդունվի միչև դեկտեմբերի 31-ը:

Համաշխարհային զարգացումների համատեքստում անմասն չի մնալու ռուս-ուկրաինական պատերազմը, խաղաղությանը միտված գործողությունները, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող հումանիտար իրավիճակը և արտաքին քաղաքականության զարգացումները: Քննարկման սեղանին է նաև Թուրքիայի առաջնորդությամբ իրականացվող դիվանագիտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային հանրության հետ համատեղ ձեռնարկվելիք քայլերը:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Վրաստանն Ադրբեջանի հետ կիրառում է Թուրքիայի հետ արդեն փորձած համակարգը

21.07.2026

Երկու երկրների վերջնական նպատակն է հրաժարվել թղթային փաստաթղթերից և անցնել էլեկտրոնային ձևաչափի։

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է S-400-ներից և F-35-ի ծրագրից

21.07.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։

Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում

21.07.2026

Իրանի ԱԳ նախարարը նշում է, որ Անկարան կանխել է Իրաքյան Քուրդիստանից սպասվող սպառնալիքները:

Next Post

Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս. «Թուրքիան Իսրայելի թշնամին է»

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır