• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Jerusalem Post. Իսրայելի համար Թուրքիան 8-րդ ճակատն է

16:58, 22 Դեկտեմբեր 2025
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելական «Jerusalem Post» թերթը վերլուծական հոդված է հրապարակել թուրք-սիրիական հարաբերությունների և Թուրքիայից եկող սպառնալիքի մասին։

Ըստ թերթի՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նշում է, որ երկիրը սպառնալիքի տակ է յոթ տարբեր ճակատներից ու հավելվել է, որ այդ սպառնալիքներին ավելացվում է 8-րդ ճակատը՝ Թուրքիան, որը ավելի ու ավելի վտանգավոր դառնում։

Մասնավորապես նշվել է, որ մոտ 20 տարի առաջ Թուրքիան Իսրայելի մտերիմ դաշնակիցն էր, բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Իսրայելի համար հայտնվել է «բացահայտ թշնամու» դիրքում։

Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Իսրայելի, Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ հիմնված է երեք հիմնարար տարրերի վրա՝ կրոնական աշխարհայացք, ազգայնական/ազգայնամոլական մոտեցում և տարածաշրջանային տերություն լինելու ձգտում: Նշվում է, որ այդ դիրքորոշումը «չի կարող պայմանավորված լինել միայն Էրդողանի անձով, այլ դրա արմատները ձգվում են ավելի քան մեկ դար։

Ըստ «Jerusalem Post»-ի՝ երկար տարիներ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ հիմնականում մնացել է բանավոր մակարդակում, այնուամենայնիվ վերջին երկու տարիների ընթացքում «Անկարայի հակաիսրայելական դիրքորոշման մեջ նկատվել է արմատականացում, որը ներառում է ռազմական հակամարտության հնարավորություն»։

Իսրայելը գիտակցում է Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքը, սակայն անմիջական հակամարտության հավանականությունը ներկայումս համարվում է ցածր՝ ԱՄՆ-ի հավասարակշռող դերի պատճառով։ Այնուամենայնիվ շեշտվում է, որ հակամարտության հետևանքները կլինեն «չափազանց ծանր»։ Նշվում է նաև, որ Թուրքիան ունի հզոր և ժամանակակից նավատորմ ու կարող է այդ կարողություններով ծովային շրջափակում սահմանել Իսրայելի դեմ։

Ըստ թերթի, ակնհայտ է այն տեսակետը, որ Իսրայելը պետք է խորացնի ռազմական և ռազմավարական համագործակցությունը Կիպրոսի և Հունաստանի հետ՝ Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, քանի որ Կիպրոսն ու Հունաստանը նույնպես ունեն նմանատիպ անվտանգային մտահոգություններ Անկարայի քաղաքականության վերաբերյալ։

Աղբյուր՝ Cumhuriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա

23.09.2026

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացում ձեռնարկված փոխադարձ քայլերը։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

23.09.2026

Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Սիրիայում քննարկվում է Թուրքիայի ռազմական ներկայության իրավական կարգավիճակի հարցը

23.09.2026

Սիրիայի նախագահն ասել է, որ ռուսական ռազմական ներկայության 170-ից կրճատվել է՝ հասնելով 2 ռազմաբազայի։

Next Post

Ըստ թուրք վերլուծաբանի՝ ո՞վ կստանձնի նախագահի պաշտոնը Էրդողանից հետո

76

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır