Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկվել են Իրանի դեմ իրականացված հարձակումները և դրանց հաջորդած գործընթացը։
Էրդողանը հայտնել է, որ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները բացասաբար են ազդում ռեգիոնալ և գլոբալ անվտանգության վրա։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար կարևոր է մեծացնել խաղաղությանը միտված շփումները և կողմերին խրախուսել վերադառնալ երկխոսության հարթակ։
Աղբյուր՝ Ermenihaber.am










