• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Սև ծովի անվտանգությունը Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում

17:26, 27 Մարտ 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը։ Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում եղել են Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների օրակարգը և դրանց ժամանակացույցը։

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպին: Նշվել է, որ Թուրքիայի տարածքային ջրերի հարևանությամբ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող նավթային տանկեր և, ըստ ռուսական կողմի, հարձակումը իրականացվել է անօդաչու ծովային և օդային միջոցներով։

Հրապարակված տեքստի համաձայն՝ ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Կրասնոդարի ափամերձ տարածքում գտնվող կոմպրեսորային կայանները՝ փորձելով վնասել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների ենթակառուցվածքները։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը ընդգծել է նաև, որ սպասում է Կիևի գործողությունների նկատմամբ հստակ դատապարտման և կարևորել է տարածաշրջանում էներգետիկ մատակարարումների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը:

Աղբյուր՝ Gazetem

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ուսուցիչները բոյկոտում են Էրդողանի լուսանկարները

10.07.2026

Միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցիչը սոցցանցում գրել է. «Քաղաքականությունը դպրոցներ մի՛ բերեք»:

Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին

10.07.2026

Կողմերը պատրաստվում են հուշագիր ստորագրել:

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը

10.07.2026

Վանդալիզմն իրականացրած անձը կալանավորվել է 48 ժամը չլրացած։

Next Post

Ընդդիմության առաջնորդն Էրդողանին անվանել է «խունտայի ղեկավար»

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır