• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան հերքում է Հունաստանի և եվրոպացի նախարարների օդային միջադեպի մասին տեղեկությունները

16:27, 08 Հունիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ թուրքական ռազմական ինքնաթիռները հետապնդել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին և եվրոպացի նախարարներին տեղափոխող օդանավերը, ինչպես նաև խախտել Հունաստանի օդային տարածքը։

Կենտրոնի տարածած հայտարարության համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հունաստան-Կիպրոսի Հանրապետություն երթուղով իրականացված վեց թռիչքներից չորսը «խախտել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) օդային տարածքը, ինչի հետևանքով օդ են բարձրացվել երկու թուրքական F-16 կործանիչներ։ Կենտրոնը պնդում է, որ դրանք գործել են միայն ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օդային տարածքում և որևէ հետապնդում չեն իրականացրել։

Միաժամանակ, թուրքական կողմը հերքել է նաև հունիսի 6-ին Հունաստանի օդային տարածքի խախտման մասին լուրերը՝ նշելով, որ այդ օրը ռազմաօդային ուժերի 115-ամյակի և «Երիտասարդություն և ավիացիա» փառատոնի շրջանակում կատարված բոլոր թռիչքները իրականացվել են Թուրքիայի ներսում սահմանված թռիչքային գոտում։

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը պնդել է, որ շրջանառվող տեղեկությունները «սադրիչ են և ուղղված են միջազգային հանրային կարծիքի մանիպուլացմանը»։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի և Հունաստանի միջև օդային տարածքի և Էգեյան ծովի հարցերով լարվածությունը պարբերաբար վերածվում է փոխադարձ մեղադրանքների։ Հունական կողմը բազմիցս հայտարարել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից իր օդային տարածքի խախտումների մասին, մինչդեռ Անկարան այդ մեղադրանքները սովորաբար հերքում է։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել

20.10.2026

Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։

Բրյուսելում մեկնարկել է Թուրքիայի և Բելգիայի նախարարների հանդիպումը

20.10.2026

10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:

Ի՞նչ տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում

20.10.2026

Բաքվում դժգոհություն է առաջացնում այն, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։

Next Post

Էրդողանի հրավերով Վենեսուելայի փոխնախագահը կմեկնի Թուրքիա

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır