• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
6 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան կշարունակի աջակցել Լիբանանի անվտանգությանը

15:58, 17 Հունիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Թարիք Միտրիի հետ։ Հանդիպման առանցքային թեման եղել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացվող հարձակումներն ու տարածաշրջանային անվտանգությունը։

Հանդիպման մասին տեղեկությունը հանրայնացվել է Յըլմազի կողմից: Վերջինս, նշելով Միտրիի հետ հանդիպելու մասին, սոցցանցում արած գրառմամբ քննադատել է Իսրայելի գործողությունները:

«Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ տարածաշրջանային համերաշխության ամրապնդումը մեծ կարևորություն ունի։ Լիբանանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության դեմ ուղղված յուրաքանչյուր հարձակում միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»։

Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Լիբանանի անվտանգությանը, կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան պետական կառույցների (TİKA, AFAD) և «Թուրքական կարմիր մահիկի» միջոցով կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբանանին։

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը տնտեսության, էներգետիկայի ու պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև՝ Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված համատեղ քայլերը։

Աղբյուր՝ Hürriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունական ԶԼՄ. «Եվրահանձնաժողովը Թուրքիային 3 դեղին քարտ է ցույց տվել»

06.11.2026

Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ Եվրահանձնաժողովն արձանագրել է նաև թուրք-հունական հարաբերությունների վատթարացում:

Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման վտանգ

06.11.2026

«Մեքքայի դաշինքին» Սիրիայի միանալու հարցը քննարկումներ է առաջացրել Իսրայելում։

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

06.11.2026

Սեչիլ Էրզանը մեղադրվում է թուրքական ֆուտբոլային աշխարհի հետ կապված խոշոր ֆինանսական խարդախության գործով։

Next Post

Թուրքիայում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն 33%-ով ցածր է եվրոպական միջին ցուցանիշից

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır