• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
7 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

F-35-երի ձեռքբերման հարցը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

09:51, 13 Հուլիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգային հարցերից մեկը լինելու է Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի արդյունքների ամփոփումը: Առանձնակի անդրադարձ կկատարվի Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վերջին զարգացումներին:

Կքննարկվեն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպման արդյունքները, ամերիկյան «CAATSA» պատժամիջոցների չեղարկման հարցը, ինչպես նաև Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագիր վերադառնալու հնարավորությունն ու ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Միջանկյալ նշենք, որ «CAATSA»-ն պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին ԱՄՆ օրենքն է: Այն կիրառվել է Թուրքիայի դեմ, երբ վերջինս 2017-ին ՌԴ-ից ձեռք բերեց S-400 զենիթահրթիռային համակարգեր:

Կառավարության նիստի օրակարգից անմասն չեն մնալու նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը. քննարկվելու են Հորմուզի նեղուցի գոտում վերսկսված բախումներն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող հարձակումները, ինչպես նաև հատվածում տիրող հումանիտար իրավիճակն ու հրադադարին միտված քայլերը:

Թուրքիայի կառավարության անդամները մտքեր կփոխանակեն նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» ծրագրի շրջանակներում ձեռնարկվելիք իրավական քայլերի, ինչպես նաև երկրի տնտեսական իրավիճակի շուրջ:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային պատժամիջոցների չեղարկման համար

07.08.2026

Ըստ Շարայի՝ Սիրիան նոր շրջանում շարունակելու է ընթանալ կայունության և զարգացման ճանապարհով:

Թուրքիայի ԱԳՆ մամուլի սրահից հեռացվել է Աթաթուրքի դիմանկարը

07.08.2026

Թուրքիայի հիմնադիր-առաջնորդի նկարի և կարգախոսի փոխարեն այժմ դատարկ պատ է:

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական պակտ կստորագրեն

07.08.2026

Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով մեկնում է Սաուդյան Արաբիա։

Next Post

Թուրքիան 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելա

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır