• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի վրա հարձակումը կդիտարկվի հարձակում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի վրա

14:54, 10 Օգոստոս 2026
- Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրել են եռակողմ «Համատեղ պաշտպանության համաձայնագիր»։ «Մեքքայի դաշինք» անվանումը ստացած նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ են հայտնել Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Մուհամմադ Իսհաք Դարը։

Թուրքական և պակիստանյան կողմերի հայտարարություններից առանձնանում են հետևյալ առանցքային կետերը.

Համաձայնագիրը հիմնված է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի վրա (ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն)։ Երեք երկրներից որևէ մեկի վրա արտաքին զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր կողմերի վրա։ Ֆիդանը նշել է, որ տեխնիկական առումով այն նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, սակայն ռազմական միջամտությունից զատ կարող է ներառել նաև հետախուզական, լոգիստիկ և զինամթերքի աջակցություն:

Երկու երկրների արտգործնախարարներն էլ ընդգծել են, որ դաշինքը որևէ երկրի դեմ ուղղված չէ։ «Մեզ վրա չհարձակվող որևէ երկիր մեր թիրախում չէ»,- հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ համաձայնագիրը չի չեղարկում երկրների՝ այլ պետությունների հետ առկա երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերը:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ դաշինքի ձևավորման աշխատանքները տևել են շուրջ 2 տարի 8 ամիս։ Նախատեսվում է ձևավորել քաղաքական-ռազմական կոմիտե (արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ), ինչպես նաև գլխավոր քարտուղարություն, որի կենտրոնակայանը գտնվելու է Սաուդյան Արաբիայում:

Ֆիդանը հայտնել է, որ այլ պետություններ ևս ցանկություն են հայտնել միանալու համաձայնագրին, իսկ որպես հավանական ապագա անդամ առանձնացրել է Եգիպտոսին: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, դաշինքը բաց է լինելու այլ երկրների մասնակցության համար ևս:

Նշվել է նաև, որ նախատեսվում է զարգացնել համատեղ ռազմարդյունաբերությունը, անցկացնել համատեղ զորավարժություններ, ապահովել զինատեսակների ու կապի համակարգերի տեխնիկական համատեղելիություն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործադրում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային Սև ծովում առևտրային նավերի անվտանգության մորատորիում սահմանել (տարկետում՝ պետության կողմից վճարման դադարեցում որոշակի ժամանակով՝ պայմանավորած ծայրահեղ իրադրությամբ):

Աղբյուր՝ Öğretmenler Sitesi

Ենթաբաժնի վերջին լուրերը

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Անթալիայում մեկնարկել է COP31-ը

09.11.2026

COP31-ին կմասնակցեն 95 երկրի և 7 միջազգային կազմակերպության ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։

Թուրքիան ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

09.11.2026

Զինվորական համազգեստով հարձակվողի կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, որոնց թվում՝ 2 ոստիկան։

Next Post

Էրդողանը պարտվում է սոցհարցումներում

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır