• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների բռնի տեղահանման իսրայելական կոչերը

14:15, 08 Սեպտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ութ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունները՝ Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման վերաբերյալ: Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը կոչ են արել կանխել պաղեստինյան տարածքներում ժողովրդագրական կամ աշխարհագրական նոր իրողություններ պարտադրելու ցանկացած փորձ:

Վերոհիշյալ երկրների արտգործնախարարները շեշտել են, որ պաղեստինցիներին իրենց պատմական հողերից արտաքսելուն ուղղված նախաձեռնությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ինչպես նաև ուղղակի սպառնալիք են պաղեստինցի ժողովրդի հիմնարար իրավունքներին:

Հայտարարության մեջ նախազգուշացվում է, որ նման սադրիչ մոտեցումները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու հակասում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ ծրագրին, որը բացառում է բնակչության բռնի տեղահանումը:

ԱԳՆ նախարարները վերահաստատել են, որ Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափն ու Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի անբաժանելի մասն են, իսկ հակամարտության կարգավորման միակ կենսունակ տարբերակը «երկու պետություն» սկզբունքի կիրառումն է՝ 1967-ի հունիսի 4-ի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Աղբյուր՝ izgazete.net

Ենթաբաժնի վերջին լուրերը

Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել

20.10.2026

Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։

Բրյուսելում մեկնարկել է Թուրքիայի և Բելգիայի նախարարների հանդիպումը

20.10.2026

10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:

Ի՞նչ տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում

20.10.2026

Բաքվում դժգոհություն է առաջացնում այն, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։

Next Post

Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır