Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների 6-րդ հանդիպումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է նաև համակարգման հանդիպման, որին մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Կատարի, Եգիպտոսի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները։
Աղբյուր՝ TRThaber




