Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իզմիրի Ալիաղա շրջանում գտնվող «HABAŞ» մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ խորապես վշտացած է պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու լուրից։
Նա Ադրբեջանի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և թուրք ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել էր 17 մարդ, ավելի քան 13-ը՝ վիրավորվել։
Աղբյուր՝ Cumhuriyet




