Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի միջազգային ազդեցությունն աճում է, և Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական քայլերն ավելի մեծ ուշադրության են արժանանում աշխարհում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) երիտասարդական կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Էրդողանը նշել է, որ Թուրքիան նոր փուլ է մտնում, և դրա ձևավորման գործում կարևոր դեր է վերապահված երիտասարդությանը։
Որպես երկրի միջազգային ակտիվության օրինակ նա մատնանշել է Անթալիայում անցկացված COP31 կլիմայական գագաթնաժողովը՝ նշելով, որ դրան մասնակցել է 96 երկրի առաջնորդ։ Էրդողանը հիշատակել է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովն ու ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպումը։
Միաժամանակ Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ երկիրը դեռ խնդիրներ ունի տնտեսության, տեխնոլոգիաների, ժողովրդավարության, անվտանգության և կրթության ոլորտներում, սակայն դրանք, նրա գնահատմամբ, հաղթահարելի են։
Աղբյուր՝ TRT Haber




