• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
25 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

10:53, 25 Նոյեմբեր 2026
- Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի լիազորությունների վերաձևումը և խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հնարավորությունը։

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի համաձայն՝ կուսակցական կուլիսներում քննարկվում են երկու առանցքային սցենար, ինչպես նաև 2027 թ. մայիսին արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հնարավոր է պահպանել նախագահական կառավարման համակարգը, սակայն վերանայել դրա գործելակերպն ու ընտրական մեխանիզմները, որպեսզի Էրդողանի կուսակցությունն այլևս կախված չլինի փոքր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելուց։ Այս մոտեցումը կուսակցության ներսում բնութագրվում է որպես համակարգի «մեղմացում»։

Մյուս տարբերակը ենթադրում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին։ Ըստ այդ սցենարի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 տարի, վերականգնվել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է շարունակել պաշտոնավարել՝ կուսակցություններից վեր դիրքում։

ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Թուրքիան արդեն փաստացի մտել է նախընտրական փուլ, և քաղաքական ուժերը համապատասխանաբար նախապատրաստվում են։

Ըստ կուսակցական շրջանակներում շրջանառվող գնահատականների՝ հնարավոր է 2027 թ. մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության և ընտրությունների ժամկետի վերաբերյալ կուսակցության ներսում դեռևս վերջնական համաձայնություն կամ հստակ որոշում չկա։

Աղբյուր՝ Rudaw

Tags: ԱԶԿարտահերթ ընտրություններԹուրքիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

X-ը վերականգնել է Էրդողանի գրառման տակ դատարանի որոշմամբ հեռացված նշումը

24.11.2026

Էրդողանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը 24 տարի թուրքական քաղաքականության «գլխավոր ըմբիշն» է։

CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին

20.11.2026

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն։

Թուրքիան պատրաստվում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նոր քայլի

20.11.2026

ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Շենգենյան գոտում թուրք բեռնատարների վարորդների մնալու ժամկետների խնդրին։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır