• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Սոցհարցում. Բալկանյան երկներում Էրդողանի մասին ունեն դրական կարծիք

19:56, 29 Սեպտեմբեր 2025
- Միջազգային, Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի կողմից Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվել է «Արևմտյան Բալկանների տարածաշրջանային սոցհարցում»։ Դեմ առ դեմ անցկացված սոցհարցման ընթացքում մասնակիցներին տրվել է «Դուք շատ բացասական, որոշ չափով բացասական, որոշ չափով դրական, թե՞ շատ դրական կարծիք ունեք հետևյալ համաշխարհային և տարածաշրջանային առաջնորդների վերաբերյալ» հարցը։

Ըստ հարցման արդյունքների՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում և Հյուսիսային Մակեդոնիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցհարցման մասնակիցներն ունեն շատ դրական կարծիք։ Հարցմանը մասնակցել են 1219 մարդ Բոսնիա և Հերցեգովինայից, 1164-ը՝ Կոսովոյից, 1020-ը՝ Չեռնոգորիայից, 1221-ը՝ Հյուսիսային Մակեդոնիայից և 1216-ը՝ Սերբիայից։

Մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինայում հարցվածների 62%-ը նշել է, որ դրական կարծիք ունի Էրդողանի մասին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 50%-ով, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երրորդը՝ 42%-ով։

Կոսովոյում անցկացված հարցման արդյունքներով՝ Էրդողանի մասին դրական կարծիք ունի հարցվածների 77%-ը, Էրդողանին  հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ 74%-ով, և Սի Ցզինպինը 16%-ով։

Հյուսիսային Մակեդոնիայում ևս Էրդողանը զբաղեցրել է առաջին տեղը՝ 75%-ով, Թրամփը՝ 66%-ով երկրորդ, իսկ Պուտինը՝ 52 %-ով երրորդ։ Չեռնոգորիայում Սի Ցզինպինը զբաղեցրել է առաջին տեղը՝ 57 % հավանությամբ, վերջինիս հաջորդում են Էրդողանը, Պուտինը և Թրամփը։ Սերբիայում Պուտինը զբաղեցրել է առաջին տեղը՝ 79 % հավանությամբ, Սի Ցզինպինը երկրորդ տեղում է՝ 70 % հավանությամբ, իսկ Թրամփը՝ երրորդ տեղում՝ 44 % հավանությամբ։ Էրդողանըստացել է 38 % հավանություն։

Աղբյուր՝ TRT haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Անթալիայում մեկնարկել է COP31-ը

09.11.2026

COP31-ին կմասնակցեն 95 երկրի և 7 միջազգային կազմակերպության ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։

Թուրքիան ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

09.11.2026

Զինվորական համազգեստով հարձակվողի կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, որոնց թվում՝ 2 ոստիկան։

Next Post

Թուրքիայի ԱԳ նախարարը Գազայի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել արաբ գործընկերների հետ

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır