Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության Նոբելյան մրցանակի» թեկնածության հարցում:
Թեմային մասնավորապես անդրադարձել է թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին։ Նա իր հոդվածում դիտարկման է առել Էրդողան-Թրամփ հանդիպումը և Գազայի թեման այ հանդիպմանը։
«Եթե Թրափմը ստանա իր բաղձալի Նոբելյան մրցանակը, ապա դրանում մեծ է լինելու Էրդողանի ներդրումը։ Այն ամենի օրինակով, ինչը տեսել ենք թե՛ ռուս-ուկրաինականի (պատերազմի), և թե Գազայի դեպքում»,- գրում է Աբդուլքադիրը։
Նշենք, որ հեկտեմբերի 6-ին, Շվեդիայում մեկնարկում է «Նոբելյան շաբաթը»։ Միջոցառումը, որտեղ հրապարակվելու են ֆիզիոլոգիայի, բժշկության, Ֆիզիկայի, քիմիայի, գրականության և մի շարք այլ ոլորտներում մրցանակակիրների անունները, սպասվում է նաև խաղաղության համար Նոբելյան մրցանակի շնորհումը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտարարվելու է հոկտեմբերի 10-ին, Օսլոյում։
Աղբյուր՝ Hurriyet
Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ
«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:





