• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
17 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

15:00, 22 Դեկտեմբեր 2025
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ և բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Այդ նպատակով Ալիջանի անցակետում տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, Թուրքիայի Պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ։ Սահմանային գոտում քննարկվել են տեխնիկական ենթակառուցվածքների բարելավման, գործող չափորոշիչների բարձրացման և լոգիստիկ կարողությունների ամրապնդման հարցերը։

Աղբյուր՝ www.yesiligdir.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի 15 համալսարան ներառվել է աշխարհի 1000 լավագույնների ցանկում

16.06.2026

Լոնդոնյան «Quacquarelli Symonds» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկը։

TEMA. «Թուրքիան կորցրել է արոտավայրերի կեսից ավելին»

16.06.2026

29 մլն հեկտար մարգագետիններն ու արոտավայրերն այսօր կրճատվել են՝ հասնելով 13 մլն հեկտարի:

Թուրքիայում ռեկորդային ծավալով արևային էներգիա է արտադրվել

16.06.2026

Հունիսի 15-ին արտադրված 972.052 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիայի 19%-ը ստացվել է արևային կայաններից:

Next Post

Հույն-կիպրական զորքերը կարող են հայտնվել Գազայում, իսկ թուրքականը՝ ոչ

64

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռազմական

Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

12.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք լրագրող․ «Հուսամ այս ընտրությունները նոր էջ կբացեն Հայաստան-Թուրքիա կապերում»

15.06.2026
Սպորտ

Թուրքիայում վիճում են ֆուտբոլի հավաքականի տեսահոլովակի շուրջ

12.06.2026
ztr

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

11.06.2026
Հանրային

Թուրքիան հետ է կանչել Բաթումիի գլխավոր հյուպատոսին

09.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır