• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել. Լիբիայի ԳՇ պետը և պատվիրակության անդամները մահացել են

10:30, 24 Դեկտեմբեր 2025
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբողա օդանավակայանից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի ուղևորվող օդանավը կործանվել է Անկարա նահանգի Համայնա շրջանի Քեսիքքավաք գյուղում: Լիբիայի վարչապետ Աբդյուլհամիդ Դիբեյբեի հայտարարության համաձայն՝ ավիավթարի հետևանքով մահացել է օդանավի մեջ գտնվող ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մուհամմեդ Ալի ալ-Հադդադը:

Վթարը տեղի է ունեցել երեկոյան 20:52-ի սահմաններում, իսկ դրանում եղել է լիբիացի զինվորականներից բաղկացած պատվիրակության 5 անդամ, այդ թվում՝ Ալի ալ-Հադդադը: Ըստ տեղեկությունների՝ նախքան վթարն օդանավի անձնակազմը էլեկտրաէներգիայի սնուցման խափանման պատճառով արտակարգ վայրէջք է խնդրել, սակայն այն իրացնել չի հաջողել:

Օդանավի կործանումից հետո դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ժանդարմերիայի, փրկարար ծառայության և շտապօգնության բրիգադներ: Վերջիններիս հաջողվել է, չնայած եղանակային վատ պայմաններին, գտնել կործանված ինքնաթիռի մասերը: Համապատասխան աշխատանքները շարունակվում են:

Անկարայի գլխավոր դատախազության կողմից դեպքի հանգամանքների ուսումնասիրման նպատակով հետաքննություն է հարուցվել, որում ներառվել է 4 դատախազ: Արտակարգ իրավիճակով պայմանավորված Էսենբողայի օդանավակայանի թռիչքները ժամանակավորապես կասեցվել էին, սակայն ավելի ուշ՝ թույլատրվել:

Վթարի ականատեսներից Բեքիր Թաներ անունով մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ուժեղ աղմուկ են լսել, ապա արագ շտապել այդ ուղղությամբ, ինչպես նաև փրկարար ջոկատների հետ մասնակցել իրականացվող աշխատանքներին:

Լիբիայի մայրաքաղաք բարձրաստիճական զինվորական տեղափոխող օդանավի կործանմանն անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ գրառում կատարելով «Nsosyal» սոցհարթակի օգտահաշվում:

«Անկարայի Էսենբողա օդանավակայանից Տրիպոլի գնալու համար թռիչք իրականացրած ինքնաթիռի մասերը մեր ժանդարմերիայի ջոկատների կողմից հայտնաբերվել են Համայնա շրջանի Քեսիքքավաք գյուղից դեպի հարավ՝ 2 կմ հեռավորության վրա: Հանրությունը կտեղեկացվի զարգացումների մասին»:

Հավելենք, որ Լիբիայի բանակի գեներալի գլխավորած պատվիրակության այցը Անկարա պայմանավորված էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով: Վերջիններս անցկացրել էին թե՛ երկկողմ, և թե՛ ընդլայնված կազմով հանդիպումներ:

Աղբյուր՝ Trt Haber, Artı Gerçek

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը ձեռք կբերի ԱԲ-ով աշխատող կառավարման համակարգեր

22.05.2026

«ASELSAN» ընկերության հետ կնքվել է 469 մլն 974.000 դոլարի ընդհանուր արժողությամբ պայմանագիր։

Իսրայելցի նախարար. «Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի»

22.05.2026

Ըստ Զոհարի՝ եթե թուրքերը իրանցիների պես մտածեն, ապա կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում։

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները

22.05.2026

Կողմերը քննարկել են նավթագազային համագործակցության հարցեր։

Next Post

Սիրիան ներողություն է խնդրել թուրքական կողմից

60

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

11.05.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին

19.05.2026
Քաղաքական

Էրդողանի «հրաժեշտի ելույթը»

20.05.2026
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի շահերը չպետք է լինեն առաջնային

22.05.2026
Գլխավոր

Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

21.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır