• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԱՄԷ-ն ու Իրաքը գործարկել են Թուրքիայով անցնող նոր լոգիստիկ միջանցք

12:26, 22 Հունիս 2026
- Ռեգիոն, Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իրաքը գործարկել են ինտեգրված լոգիստիկ ենթակառուցվածք, որը Պարսից ծոցի տարածաշրջանը Թուրքիայի միջոցով կապում է եվրոպական շուկաներին։ Թուրքական մամուլի հաղորդմամբ, այս նախաձեռնությունը միտված է արագացնելու տարածաշրջանային առևտրային հոսքերը և ամրապնդելու Թուրքիայի դերը որպես կարևոր տարանցիկ և լոգիստիկ հանգույց։

ԱՄԷ-ի «Abu Dhabi Ports Group»-ը (AD Ports Group) հայտարարել է, որ պաշտոնապես մեկնարկել են ինտեգրված լոգիստիկ ծառայությունները Խալիֆա և Իրաքի Ում Քասր նավահանգիստների միջև։ Ծրագիրը կիրականացվի շաբաթական կանոնավոր փոխադրումների միջոցով՝ հիմնական շեշտը դնելով կոնտեյներային և Ro-Ro (անիվավոր բեռների) փոխադրումների վրա։

Ում Քասր նավահանգիստը, որը գտնվում է Իրաքի հարավում, առանձնանում է իր ռազմավարական դիրքով, քանի որ ցամաքային ճանապարհներով անմիջական կապ ունի Թուրքիայի և Սիրիայի սահմանների հետ։ Պարսից ծոցի երկրներից եկող բեռները այստեղից ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կտեղափոխվեն Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա։

AD Ports Group-ի գլխավոր տնօրեն Մուհամմադ Ջումա ալ-Շամասին նշել է, որ նոր ծառայությունները բիզնեսի համար ստեղծում են ռազմավարական անցումային հարթակ՝ ընդլայնված առևտրային միջանցքների և հաղորդակցության ուղիների միջոցով։

Ըստ աղբյուրը՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն մեծացնել ԱՄԷ–Իրաք առևտրաշրջանառությունը, այլև խթանել առևտրային կապերը Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ երկրների միջև։ Սպասվում է, որ այն կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և մատակարարման շղթաների ճկունության ու կայունության բարձրացմանը։

Աղբյուր՝ Haber365

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է

14.10.2026

ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։

Ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ աճում է

14.10.2026

2025 թ. Թուրքիայից ԱՄՆ-ում ուղղակի ներդրումները կազմել են 15 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա՝ 16.5 մլրդ դոլար։

Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի

14.10.2026

Իսրայելը նմանատիպ խումբ է նախատեսում ստեղծել նաև Կիպրոսի Հանրապետության հետ։

Next Post

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır