Թուրքիայի Քըրըքքալե նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել։ Կողաշրջվելու հետևանքով 41 մարդ է վիրավորվել, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։
Թեքիրդաղ քաղաքից Կայսերի (պատմ․ Կեսարիա) ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Քարաքեչիլիի քաղաքային հիվանդանոցի մոտակայքում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբեր և բժիշկներ։ Բոլոր տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նախնական վարկածով՝ վթարի պատճառ է դարձել ճանապարհահատվածի սայթաքուն լինելը։



Աղբյուր՝ Diken



