• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Օջալանը հավատարիմ է քրդական հարցի խաղաղ լուծմանը

16:45, 21 Հուլիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում քրդական հարցի կարգավորման «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի» շրջանակներում նոր զարգացումներ են տեղի ունեցել. Իմրալը կղզում կայացել է հանդիպում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ, անազատության մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի հետ:

Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Իմրալիի պատվիրակությունը (Փերվին Բուլդան, Օզգյուր Ֆաիք Էրոլ, Միթհաթ Սանջար) 5-ժամյա ծավալուն հանդիպում է ունեցել Օջալանի հետ։ Հանդիպումից հետո էլ հայտարարել է անհրաժեշտ իրավական քայլերի մասին։

«DEM» համանախագահ Թունջեր Բաքըրհանն ընդգծել է, որ Թուրքիան գտնվում է պատմական շրջադարձային փուլում, և դեմոկրատական երկրի կառուցման ելակետը «Շրջանակային օրենքն» է։ Նա հայտարարել է, որ «Շրջանակային օրենքը» պետք է երաշխավորի Օջալանի աշխատանքային ու կապի ազատ պայմանները և որ նրա կարգավիճակը պետք է օրենսդրորեն կարգավորվի։

Նա ուշադրություն է հրավիրել, որ եթե ընդունվի թեմայի վերաբերյալ «միակողմանի և պարտադրող օրենք, ոչ թե ճանապարհ կբացվի, այլ կփակվի»

Բաքըրհանը նաև կոչ է արել վերացնել համայնքապետարաններում հոգաբարձուների (Քայյում) նշանակման գործելաոճը, ազատ արձակել քաղբանտարկյալներին (այդ թվում՝ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին), բացել Նուսայբին-Քամիշլո սահմանային անցակետը և աշխատանքի վերականգնել «Խաղաղության ակադեմիկոսներին»։

Հանդիպումից հետո Օջալանն էլ ուղերձ է տարածել, որում շեշտել է, որ հավատարիմ է մնում փետրվարի 27-ի հայտարարության ոգուն և նշել.

«Անատոլիայում քուրդ-թուրքական պատմական դաշինքն ու միասնությունը իրավական հարթակ փոխադրելու շեմին ենք։ Եկել է փոխադարձ զգայունությունները հաշվի առնող իրավական հիմքեր ստեղծելու ժամանակը։ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ/TBMM) պետք է սկսի համապատասխան օրենսդրական գործընթացը՝ զենքերն ու բախումները վերջնականապես օրակարգից հանելու համար»։

Աղբյուր՝ Arti Gerçek

Ենթաբաժնի վերջին լուրերը

Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել

20.10.2026

Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։

Բրյուսելում մեկնարկել է Թուրքիայի և Բելգիայի նախարարների հանդիպումը

20.10.2026

10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:

Ի՞նչ տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում

20.10.2026

Բաքվում դժգոհություն է առաջացնում այն, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։

Next Post

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır