• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք քաղաքապետը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

12:34, 12 Օգոստոս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Թուզլուջա քաղաքի քաղաքապետ Ահմեթ Սաիթ Սադրեթթին Թյուրքանը հանդիպել է Իգդիրից եկած մի խումբ լրագրողների հետ։ Լրագրողներն այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Հալքըշլա թուրքական գյուղ։ Քաղաքապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստանի հետ զրոյական կետում։ Քարասու գետի մյուս կողմում հայկական տարածք է, իսկ այս կողմում՝ մեր հին գյուղ Հալըքըշլանը»։

Ընդգծելով, որ տարածաշրջանի ժողովուրդները միշտ կողմ են եղել խաղաղությանը, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի ամուր համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին էլ:

«Մենք՝ որպես թուրք ժողովուրդ և տարածաշրջանի ժողովուրդ, մշտապես ցանկանում ենք խաղաղություն, եղբայրություն և անդորր։ Հավատում ենք, որ այս նոր դարաշրջանում Թուրքիայի հետ միասին ապրող բոլոր ժողովուրդներն ու պետությունները կհաղթեն»,- նշել է նա:

Թյուրքանը հայտնել է, որ դրական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձներն ու որոշումները՝ նշելով, որ այդ քայլերը չափազանց կարևոր են տարածաշրջանում խաղաղ միջավայր ստեղծելու համար: Գնահատելով Արարատ լեռը որոշ պետական խորհրդանիշներից հեռացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ Թյուրքանը նշել է.

«Այս զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում: Ես Փաշինյանի միջնաժամկետ և երկարաժամկետ մոտեցումը համարում եմ հեռատես և շնորհավորում եմ նրան»:

Նշելով, որ Թուրքիայի կողմից կատարվել է մոտ 6 մլրդ դոլարի ներդրում, Թյուրքանն ասել է, որ եթե սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն, այդ ներդրումները նաև տնտեսական օգուտներ կբերեն Հայաստանի ժողովրդին։

«Սահմանի այս կողմում մեծ ներդրումներ են կատարվում: Ինչո՞ւ չպետք է մյուս կողմի մարդիկ նույնպես օգտվեն այս հնարավորություններից: Խաղաղությունն ու համագործակցությունը կապահովեն տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացումը»,-նշել է նա:

Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանի անվտանգային միջոցառումներին, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը ուշադիր հսկում են սահմանը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր:

«Կեցցե՛ եղբայրությունը, կեցցե՛ գեղեցկությունը, կեցցե՛ տարածաշրջանի ժողովուրդների զարգացումը, առաջընթացը և խաղաղությունը: Ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ընդգծել է նա:

Աղբյուր՝ Nnchaber.com

Tags: ԹուրքիաՀայաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է Թուրքիայի դրոշի վրա թքելու համար

10.09.2026

Նա վիճաբանել է հյուրանոցի անձնակազմի հետ, ապա շրջվել և թքել նախասրահում կախված դրոշի վրա։

Գերմանիայում ակտիվացել են թուրքական նոր սերնդի հանցավոր խմբավորումները

10.09.2026

Այս տարի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում շուրջ 20 հարձակում են իրականացրել։

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում

10.09.2026

Հրապարակվել է 2026-ի աշխարհում ամենաշատ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ունեցող երկրների ցանկը։

Next Post

Թուրքիան աշխարհում ամենաթանկ տոկոսներով պարտք ներգրավող երկիր է

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır