Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։
Բաղային նշել է, որ Իրանի հարաբերությունները հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ, գտնվում են ցանկալի մակարդակի վրա։ Ըստ նրա՝ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները յուրահատուկ են բոլոր ոլորտներում։ Կողմերը կիսում են ընդհանուր մտահոգություններ և տեսակետներ բազմաթիվ հարցերի շուրջ, մասնավորապես՝ Իսրայելի շուրջ։
Նա նաև նշել է, որ լրատվամիջոցների բացասական հաղորդագրությունները նպատակ ունեն լարվածություն ստեղծել տարածաշրջանային հարաբերություններում, հատկապես Իրանի հարևան երկրների հետ հարաբերություններում։
Աղբյուր՝ Hürriyet



