Իգդիրում հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները։ Կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նիստը նախագահել են Իգդիրի նահանգապետ Մեհմեթ Ֆըրաթ Թաշոլարը և Նախիջևանի բանակի գեներալ-մայոր Բեհմեն Բաբաևը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանը, առկա գործելակերպին և օրակարգային այլ հարցերին վերաբերող թեմաներ։
Աղբյուր՝ Son Dakika




