Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 18-ին շնորհավորանք է հղել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Էրդողանը գրառում է արել սոցցանցի իր էջում.
«Իմ երկրի և ազգի անունից սրտանց շնորհավորում եմ մեր բարեկամ և եղբայր Ադրբեջանին անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ողջույններս եմ հղում իմ եղբորը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և ադրբեջանաբնակ իմ թուրք եղբայրներին ու քույրերին, որոնց հետ մենք միշտ միասնական ենք թե՛ վշտի և թե՛ ուրախության պահին»։
Աղբյուր՝ TRT Haber




