• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Պոլսո հայոց պատրիարքը քննարկել է պոլսահայ համայնքում աղքատության դեմ պայքարը

14:56, 09 Դեկտեմբեր 2025
- ztr, Հանրային
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի հայկական համայնքում աճող տնտեսական դժվարություններին և աղքատությանը ավելի արդյունավետ հակազդելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ Բ Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է հասարակական-սոցիալական օգնության ոլորտում գործող միությունների և կամավոր նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են «Հույս» միությունը, «Մեր Հայեր» միությունը, «Բարեկամ» խմբակը, ինչպես նաև անհատներից Ասլան Գյուները, պատրիարքարանի «Սոցիալական օգնության հանձնախմբի» (PSYK) նախագահ Հերման Գավաֆյանը և նույն հանձնախմբի քարտուղար Մարթա Ժոսլին Տինչքայըքճըն։ Մեկ ամիս առաջ եկեղեցիների բարեսիրական մարմինների հետ անցկացված խորհրդակցությունից հետո այս հանդիպումը նպատակ ուներ զարգացնել փոխադարձ կապերը և ձևավորել կայուն համագործակցային մոդելներ՝ ուղղված սոցիալական միասնականության ամրապնդմանը։

Բացման խոսքում պատրիարքը հիշեցրեց «PSYK»-ի և եկեղեցական բարեսիրական մարմինների հետ նախկին քննարկումները․

«Հավաքվել ենք հասկանալու, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ ձևով օգտակար լինել մեր կարիքավոր քույրերին ու եղբայրներին։ Բացի եկեղեցական մարմիններից ցանկացանք լսել նաև այլ նախաձեռնությունների կարծիքներն ու փորձառությունը»:

Խմբակի անունից խոսել է Հերա Միմարը՝ նշելով, որ նախաձեռնությունը գործում է հասարակական պատասխանատվության սկզբունքով։ 2025-ին ավելի քան 30 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ, աջակցությունը համակարգվում է համապատասխան հաստատությունների հետ։ Խմբակը հայտնել է նաև, որ տրամադրել է սարքավորումներ որոշ դպրոցների, աջակցել է ուսման գործընթացին, իսկ վառելիքի և սննդի աջակցությունը իրականացվում է «PSYK»-ի հետ համատեղ։

Նաթալի Ջեբեջին ընդգծել է, որ համավարակի տարիներին միությունը աջակցել է ավելի քան 1000 ընտանիքի՝ ոչ միայն սննդի, այլ նաև կրթական, բժշկական և այլ կարիքների ոլորտներում։ Նա հավելել է, որ բոլոր նվիրատվություններն իրականացվում են պաշտոնական և թափանցիկ եղանակով:

«Հավատում ենք, որ ապագայում պետք է ստեղծենք շարունակական ու կայուն համագործակցության համակարգ»,-ասել է Ջեբեջին:

Քույր Գայանե Տուլքադիրյանը ներկայացրեց, որ 2025-ի մարտից սկսել են աշխատել հատուկ կարիք ունեցող երեխաների օգնության ուղղությամբ՝ ստեղծելով արվեստի և սպորտի հիմնված բազմաթիվ ծրագրեր։

«Պետք է զարգացնել երեխաների մուտքը թերապիայի կենտրոններ, բարձրացնել հասարակական իրազեկությունը և հետագայում ստեղծել մշտական խնամքի տուն։ Ծնողներին ամենաշատը անհանգստացնում է այն, թե ինչ կլինի իրենց երեխաների հետ իրենց մահից հետո»։

Պատրիարքը կարևորեց այս աշխատանքի նշանակությունը՝ նշելով, որ հատուկ կարիք ունեցող երեխաների ոլորտում կա մեծ և աճող պահանջարկ։

Գյուները շեշտել է, որ անհատական ջանքերը կարևոր են, բայց բավարար չեն: Ըստ նրա՝ մինչև ռեսուրսների աղբյուրների խնդիրը չլուծվի, անհնար է կառուցել կայուն համակարգ։ Պետք է վերականգնվի համայնքի վստահությունը իր հաստատությունների նկատմամբ:

Փակման խոսքում պատրիարքը ընդգծել է, որ պետք է ընդլայնել բարեսիրական շարժումները և դրանք հասցնել ավելի լայն շրջանակների և կարևոր է մարդկանց մոտենալը և պետական մարմինների հետ համագործակցությունը։

«1-ը 0-ից մեծ է․ բարիքն անընդհատ բազմապատկվում է»։

Պատրիարքական նստավայրում նախատեսվում է հանդիպումների նոր շրջան, որտեղ սոցիալական աջակցության ոլորտում գործող բոլոր կառույցները, բարեսիրական մարմինները և համայնքային ֆոնդերը միասին կքննարկեն առաջարկներ և կհամագործակցեն ընդհանուր ծրագրերի շուրջ։

Աղբյուր՝ Պատրիարքութիւն Հայոց

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդային տարածքով յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

16.07.2026

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ներքին, արտաքին և տրանզիտային չվերթերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 1.113.986-ի

Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

16.07.2026

Հրուցվել է քրվարույթ «Հանրության նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրում կամ նվաստացում» հոդվածով։

Ինչու՞ էր կարևոր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար. ի՞նչ շահեց Անկարան

16.07.2026

Թրամփը հայտնեց, որ պատրաստ է չեղարկել Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցները։

Next Post

Սիրիացիների վստահությունը վայելող երկրների շարքում Թուրքիան 3-րդն է

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır