• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
26 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի բնակչության թիվն անցել է 86 միլիոնը

14:00, 09 Փետրվար 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2025թ. Թուրքիայի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2024թ. թվականի համեմատ աճել է 427 հազ․ 224-ով՝ հասնելով 86 միլիոն 92 հզ․ 168-ի։ Բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ (43 մլն․ 59 հզ․ 434), իսկ 49.98%-ը՝ կանայք (43 մլն․ 32 հզ․ 734)։

Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2025-ին աճել է 38 հազար 968 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 519 հազ. 515։

2024-ին բնակչության տարեկան աճի տեմպը կազմել է հազարից 3.4, իսկ 2025 թվականին՝ հազարից 5։

2025-ին Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Բայբուրթն է (82.836)։ Բայբուրթին հետևում են Դերսիմը (85 հզ․ 83), Արդահանը (90 հզ․ 392), Գյումյուշհանեն (138 հզ․ 807) և Քիլիսը (157 հզ․ 363): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 6․4%-ը։ 2024թ. թվականին այդ ցուցանիշը 6․6% էր։

2024-ին՝ նախորդ տարվա համեմատ, բնակչության նվազում է արձանագրվել 40 նահանգներում, իսկ 2025-ին՝ 33 նահանգներում։

2025-ին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչության թիվն աճել է 52 հզ․ 451-ով՝ կազմելով 15 միլիոն 754 հզ․ 53 (Թուրքիայի բնակչության 18․3 տոկոսը)։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 910 հզ․ 320, Իզմիրը՝ 4 միլիոն 504 հզ․ 185 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 263 հզ․ 11 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 777 հզ․ 677 մարդ։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ

26.06.2026

Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը։

Թուրքիան որոնողափրկարարական խումբ է ուղարկում Վենեսուելա

26.06.2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանով վիրավորվել է ավելի քան 1000 մարդ։

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

26.06.2026

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը մասնակցել է «Առանցք․ Հայաստան» ծրագրին։

Next Post

10 տարում Թուրքիան 1.2 տրլն ներմուծում է արել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

65

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռեգիոն

Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն

23.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

19.06.2026
Տեսանյութ

Անթալիայի ջրերում կետ է լողում

23.06.2026
ztr

Մեկնարկել է «Թուրքիա-Հայաստան ճամփորդական հիմնադրամի» դիմումների ընդունումը

19.06.2026
Ռեգիոն

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

25.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır