Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն մասնակցել է «Առողջ երեխա, առողջ ապագա» խորագրով միջոցառմանը։ Նա նշել է, որ վերջին 25 տարվա ընթացքում Թուրքիան առողջապահական ծառայությունների և բուժման առումով դարձել է աշխարհի լավագույն երկրներից մեկը։
Խոսելով Թուրքիայում մարդկանց ծխելու ցուցանիշի վերաբերյալ՝ Մեմիշօղլուն նշել է, որ Թուրքիայում այդ ցուցանիշը բավականին բարձր է։ Մասնավորապես Թուրքիայում յուրաքանչյուր 3 մարդուց 1-ը ծխում է և դա թոքերի, կոկորդի և կերակրափողի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է։
Աղբյուր՝ Manşet İzmir





