Սոցիալական ցանցերում թուրք օգտատերերը քննարկում են այն հարցը, թե առաջիկայում արդյո՞ք TikTok սոցհարթակը կփակվի Թուրքիայում։ Օգտատերերը սկսել են ուսումնասիրել հավելվածի մուտքի ներկայիս կարգավիճակը և հնարավոր սահմանափակման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները։
Նրանց հետարքրում է այն հարցը, որ եթե հավելվածը փակվի, ապա դա ինչի հիման վրա է լինելու։ Գրառումներում նշվում է, որ ոչ մի պաշտոնական որոշում կամ հայտարարություն չկա, որը հաստատում է որ TikTok-ն ամբողջությամբ կփակվի Թուրքիայում:
Նշվում է, որ սրանք ընդամենը պնդումներ են և դեռևս ոչ մի ստույգ տեղեկություն չկա հավելավծի փակման մասին։
Աղբյուր՝ Hürriyet




