• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԼԳԲՏԻ-ի քարոզչության հիմքով Թուրքիայում արգելափակվել է առաջատար լրատվամիջոց

14:22, 01 Հոկտեմբեր 2026
- Գլխավոր, Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի առաջատար անկախ լրատվամիջոցներից «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել են։ Այդ մասին հայտնում է «Region Monitor»-ը։ Որոշումը կայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում։

Թուրքիայի արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում «T24»-ը հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։ Այդ հիմքով Ստամբուլի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «T24»-ի կայքի և սոցիալական ցանցերի էջերի հասանելիությունն արգելափակելու համար։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի տարածքում արգելափակել «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին և կատարման համար ուղարկվել կիբերանվտանգության վարչություն։

«T24»-ը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ արգելափակվել է ոչ միայն նշված 118 նյութերի, այլև լրատվամիջոցի ամբողջ բովանդակության հասանելիությունը Թուրքիայում։ Լրատվամիջոցը հայտարարել է, որ որոշման դեմ սկսել է իրավական գործընթաց՝ նշելով, որ որոշման հիմքում դրված 118 նյութերից 57-ի հեղինակներից 22-ը տարիներ առաջ են գրել «T24»-ում և այլևս չեն համագործակցում լրատվամիջոցի հետ։

Վերջինս նաև պնդել է, որ նշված նյութերից մի քանիսը, որոնք իսկապես հրապարակվել են վերջին մեկ տարվա ընթացքում, չեն պարունակում «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։ Ավելի ուշ 13 լրագրողական և մամուլի մասնագիտական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են «T24»-ի նկատմամբ կիրառված արգելափակումը՝ պահանջելով չեղարկել որոշումը։

Նշենք, որ լրատվամիջոցը գործում է 2009-ից և Թուրքիայի գլխավոր անկախ առցանց ընդդիմադիր լրատվամիջոցներից է։ Տեղեկացնենք, որ «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում Թուրքիայում վերջին շաբաթներին մի շարք կայքերի և սոցիալական ցանցերի էջերի նկատմամբ ևս հասանելիության սահմանափակումներ են կիրառվել։

Աղբյուր՝ Region Monitor

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարը Շուշիում է

01.10.2026

Զորավարժությունն անցկացվում է Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի համատեղ մասնակցությամբ։

Վերջին 10 օրում 13 կին է սպանվել Թուրքիայում

01.10.2026

Կանանցից 12-ը սպանվել են իրենց ներկա կամ նախկին ամուսինների կողմից։

Ամենաշատ զինծառայող ունեցող երկրները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան

01.10.2026

Առաջատար տասնյակը գլխավորում է Չինաստանը, եզրափակում՝ Վիետնամը։

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır