Ռուսաստանում մահացել է ժանտախտի հետազոտական կենտրոններից մեկի լաբարատորիայի աշխատակիցներից մեկը։ 200-ից ավելի մարդ կարանտինացվել է։ Պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածավել դեպքի առնչությամբ ու Ռուսաստանի կառավարությունը չի հաստատել այն պնդումները, որ նա մահացել է ժանտախտից։
Նշվում է, որ Ռուսաստանի առողջապահության կազմակերպությունն աշխատակցի մահվան պատճառը գրանցել է որպես «անհայտ ծագման թոքաբորբ»։ Ըստ տեղեկությունների՝ կապ չի հայտնաբերել աշխատակցի մասնագիտական գործունեության և մահվան միջև։
Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ մասնագետները քննարկել են դրա հնարավոր ազդեցությունը Թուրքիայի վրա։ Մասնավորապես նշվել է, ու ճիշտ չի լինի ասել, որ Թուրքիայում կա համաճարակի վտանգ՝ հիմնվելով Ռուսաստանում տեղի ունեցածի վրա։
Հաշվի առնելով այն փաստը, որ ռուսների նախընտրելի ուղղությունների շարքում Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում, վտանգ կա, որ այն կտարածվի Թուրքիայում։ Մասնագետների կարծիքով պետք է լինել զգոն ու հետևողական։
Աղբյուր՝ Halk Haber



