Աշխարհի ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդը (WTTC) հրապարակել է զեկույցի, որի համաձայն՝ Թուրքիան ընդունած օտարերկրյա զբոսաշրջիկների թվով զբաղեցնում է աշխարհում 4-րդ տեղը:
Իսկ զբոսաշրջային ոլորտի ընդհանուր տնտեսական ազդեցությամբ երկիրը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: 2025 թ. տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ապահոված ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա կազմել է 170 մլրդ դոլար:
Այս ցուցանիշով Թուրքիան առաջ է անցել Նիդերլանդներից, Կանադայից և Թաիլանդից:
Զբոսաշրջիկների քանակի և ստացված եկամուտների միջև առկա տարբերությունը պայմանավորված է հաշվարկի մեթոդաբանությամբ: Վարկանիշը հաշվի է առնում ոչ միայն օտարերկրացիների ծախսերը, այլև ներքին զբոսաշրջությունն ու հարակից ոլորտների ազդեցությունը տնտեսության վրա:
Աղբյուր՝ Dünya




