«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորից ընդգրկել է մամուլի ազատության թշնամիների 2026 թ. ցանկում՝ նրան մեղադրելով մամուլի ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը սահմանափակելու մեջ։
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում 100-ավոր լրագրողներ ենթարկվել են դատական հետապնդումների, իսկ 2023 թվականին՝ նրա վերընտրվելուց հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։
Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։
Կազմակերպության տվյալներով՝ միայն 2026 թ. Թուրքիայում 8 լրագրող է ձերբակալվել։ Կազմակերպությունը նշում է, որ թուրքական իշխանությունները լրագրողների դեմ հաճախ օգտագործում են նաև «ապատեղեկատվության տարածելու» և «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքները։
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը դատաիրավական համակարգն օգտագործում է որպես ճնշման գործիք՝ սահմանափակելով անկախ լրագրությունն ու լրատվամիջոցների բազմակարծությունը։
Աղբյուր՝ kronos42.new
Թուրքիան ու Հրվ. Կորեան կհամագործակցեն ռազմարդյունաբերության մեջ
Կողմերը մտադիր են այնպիսի քայլեր ձեռնարկել, որով երկու երկրների ընկերությունները համատեղ մուտք կգործեն 3-րդ երկրների շուկաներ։





