Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2025-ին տղամարդկանց ամուսնության վերաբերյալ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում տղամարդկանց ամուսնանալու միջին տարիքը հաշվարկվել է 28.5 տարեկանը։
Նրանց ամուսնության տարիքը տարբեր է Թուրքիայի նահանգներում, օրինակ՝ Թունջելիում ամուսնության միջին տարիքը 32.4-ն է, Արդվինում՝ 30.1-ը, Ռիզեում՝ 29.9, իսկ Մուղլայում՝ 29.7-ը։ Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը Ստամբուլում կազմում է 29.4-ը, իսկ Իզմիրում ու Բինգյոլում՝ 29.3-ը։ Ըստ այս ցուցանիշների՝ վերոհիշյալ նահանգներում տղամարդիկ ուշ տարիքում են ամուսնանում։
Ի տարբերություն վերոնշյալ նահանգների՝ Շանլըուրֆայում տղամադիկ ավելի վաղ տարիքում են ամուսնանում։ Այս նահանգում տղամարդկանց ամուսնության միջին տարիքը կազմում է 26.4։ Շանլըուրֆային հաջորդում են Քիլիսին՝ 26.7 տարեկան, Աքսարայը և Նիգդեն, որտեղ տղամարդկանց ամուսնության տարիքը տատանվում է 26.7-ից 26.8-ի միջակայքում։
Աղբյուր՝ Odakgazetesi




