Քաղաքների կյանքի որակի և անվտանգության տվյալներն ուսումնասիրող Numbeo ընկերությունը հրապարակել է Թուրքիայի 2026-ի անվտանգության ինդեքսով ամենաանվտանգ հինգ քաղաքների ցանկը։ Հետազոտության մեջ դիտարկվել են մի շարք չափանիշներ, այդ թվում՝ քաղաքներում հանցավորության ընդհանուր մակարդակը, ցերեկային և գիշերային ժամերին միայնակ քայլելու անվտանգությունը, գողությունները, կողոպուտներն ու մարդկանց վրա հարձակումները։
Թուրքիայի 5 ամենաանվտանգ քաղաքներն ըստ 2026-ի տվյալների՝
- Բուրսա – 71.3 միավոր (աշխարհում՝ 69-րդ տեղ)
- Անթալիա- 70.7 միավոր (աշխարհում՝ 71-րդ տեղ)
- Իզմիր – 66.8 միավոր (աշխարհում՝ 93-րդ տեղ)
- Անկարա – 60.5 միավոր (աշխարհում՝ 136-րդ տեղ)
- Ստամբուլ – 52 միավոր (աշխարհում՝ 171-րդ տեղ)
100 միավորանոց սանդղակում 50-100 միավորները համարվում են «բարձր անվտանգություն»։ Այս չափանիշով Թուրքիայի ցանկում 52 միավոր ստացած Ստամբուլը համաշխարհային վարկանիշում համեմատաբար ցածր դիրք է զբաղեցրել, մինչդեռ Բուրսայի ցուցանիշը զգալիորեն գերազանցել է անվտանգության բարձր մակարդակի շեմը։
Աղբյուր՝ Sözcü



