Թուրքիայի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է հերթական զեկույցը գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ։ Բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանը հայտարարել է, որ տարածաշրջանային լարվածության և համաշխարհային շուկաներում ապրանքների թանկացման ֆոնին Թուրքիայում ինֆլյացիոն ռիսկերը պահպանվում են։
Ըստ այդմ՝ ԿԲ-ն վերանայել է առաջիկա տարիների գնաճային կանխատեսումները․ 2026-ի միջանկյալ հատվածներում կանխատեսվել է 24%, 2027-ին՝ 15%, իսկ 2028-ին՝ 9%-անոց գնաճ։ Նշվել է նաև, որ արդեն 2026-ի վերջում գնաճը կկազմի 26%, ապա աստիճանաբար կնվազի։
Քարահանի խոսքով՝ Իրան-Իսրայել հակամարտությունն ու տարածաշրջանային զարգացումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են ինֆլյացիոն ճնշում ստեղծել, հատկապես էներգակիրների և տրանսպորտի ոլորտներում։ Նա նշել է նաև, որ այս համատեքստում խիստ դրամավարկային քաղաքականություննը շարունակվելու է՝ գների կայունությունն ապահովելու նպատակով։
ԿԲ նախագահի գնահատմամբ՝ թեև վերջին 1 տարվա ընթացքում գնաճ տեսանկյունից որոշակի նվազում է նկատվում, այն դեռևս շարունակում է բարձր մնալ։
Աղբյուր՝ Haberkibris








