• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան թաքցնում է երկրում առկա իրական գնաճը

11:14, 29 Սեպտեմբեր 2025
- Գլխավոր, Հոդված, Տնտեսական
Share on FacebookShare on Twitter

Պոշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում առկա գնաճը շարունակում է խորանալ հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք մարդկանց առօրյա կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն։ Այս իրավիճակին գումարվում է նաև սոցհարցումների այն պատկերը, ըստ որոնց, մարդիկ չեն վստահում երկրի տնտեսությանը և այդ առումով բնավ լավատես չեն։

Թուրքիայի նախագահականի «Ռազմավարության և բյուջեի վարչության» տվյալներով՝ 2025-ի օգոստոսին սպառողական գնաճը կազմել է 2․04%, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 3․02%, իսկ անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը՝ 2․66%։

Աղբյուրի համաձայն՝ տարեկան գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են հենց անշարժ գույքի շուկայում գրանցված թանկացումները (8.12), սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումը (7.9) և տրանսպորտային ոլորտում հաշվարկված ինլֆյացիան (4.10):

Այսպիսով տարեկան գնաճը օգոստոսի դրությամբ կազմել է 33.00%, իսկ հիմնական ապրանքների խմբում առկա գների տարեկան աճը՝ 19.85%, իսկ ծառայությունների խմբում՝ 45.77%: Չնայած նրան, որ 2024-ի համեմատ (49․4%) տարեկան գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր հաշվարկներով նահանջում է, հասարակության շրջանում կյանքի որակն ու օրվա ապրուստի միջոցները շարունակում են վատթարանալ։

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ մասնավոր ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունները միանգամայն այլ արդյունք են ցույց տալիս, որն էլ արդարացնում է, թե ինչու են 2024-ի համեմատ նվազող տարեկան գնաճի հետևանքները պահպանվում։

Այս տարբերությունների մասին նույնիսկ հոդված է լույս տեսել բրիտանական «BBC» հեռուստաընկերության կայքէջում, որտեղ անդրադարձ է կատարվում «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) և «Գնաճը հետազոտող խմբի» (ENAG) կողմից հրապարարակված տվյալներին և նշվում, որ դրանց միջև ակնհայտորեն կա շեշտակի մեծ տարբերությունը։

Ըստ TÜİK-ի՝ 2025-ի հունիսին ամսական գնաճը կազմել էր 1․37 տոկոս, իսկ հունիսի դրությամբ տարեկան գնաճը կազմել՝ 35%։ «ENAG»-ի տվյալներով կրկնակի ավել էր թե՛ ամսական գնաճի ցուցանիշը և թե՛ տարեկան․ համապատասխանաբար 3․05% և 68․68%:

Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների միջև եղած տարբերությունը պահպանվում է մինչ օրս․ եթե «TÜİK»-ի տվյալներով օգոստոսի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 33%, ապա «ENAG»-ի տվյալներով՝ այն գերազանցել է 65%-ը։

Թուրքական մամուլում վերոնշյալ պատկերի վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ կան։ Դրանցում հիմնականում ընդգծվում է այն հարցադրումը, թե ինչու է «ENAG»-ն ավելի վստահելի։ Որպես բավարար պատասխան հիմնականում կատարվում են հետևյալ շեշտադրումները․

«ENAG»-ը՝ ակադեմիկոսներից և տնտեսագետներից կազմված անկախ մի խումբ է, որը վերլուծում է Թուրքիայի տարբեր շրջաններից հավաքված ժամային, օրական և ամսական գնային փոփոխությունները։

Նրանց կիրառած մեթոդները հիմնված են Հարվարդի համալսարանի և «Թուրքիայի արտաքին հետախուզության» (MIT) նման հեղինակավոր հաստատությունների գործնական տեխնիկայի վրա, իսկ ուսումնասիրություններում հաշվի է առնվում մարդկանց կողմից իրականացվող ծախսերը։

Հարկ է նաև շեշտել, որ տվյալների նման շեշտակի տարբերության վերաբերյալ «X» հարթակի օգտատերերի կողմից հրապարակված բազմաթիվ գրառումներում վերջիններս ավելի արժանահավատ են համարում «ENAG»-ի տվյալները՝ ընդգծելով, որ այն շուկայում գների իրական աճն ավելի ճշգրիտ է արտացոլում։ Շատերն էլ քննադատում են պաշտոնական վիճակագրության և իրական պատկերի միջև եղած ահռելի տարբերությունը՝ մատնանշելով, որ «ENAG»-ի թվերը շատ ավելի մոտ են իրականությանը։

Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան

Աղբյուր՝ Ermeni Haber



Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլում հանդիպել են ՀՀ-ի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները

18.04.2026

Կողմերը քննարկել են տարածաշրջանային ու երկկողմ հարաբերությունները։

Թուրքիայում բնակարանների վարձավճարների տարեկան աճը կազմում է 34%

17.04.2026

Ստամբուլում 100 քմ բնակարանի միջին գինը մոտ 176.000$ է, իսկ վարձը՝ ավելի քան 891$-ը:

Թուրքիայում աղքատության ընդլայնված ինդեքսը հասել է շուրջ 116-ի

17.04.2026

Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 4 մլն ընտանիք (մոտ 16 մլն մարդ) ստանում է ամսական 5.050 լիրա սոցիալական աջակցություն:

Next Post

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

Please login to join discussion
57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ

18.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Տեսանյութ

Կրակոցներ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում. կա 4 զոհ

15.04.2026
Հանրային

Թուրքիայում 83 անձ է ձերբակալվել դպրոցի վրա զինված հարձակումից հետո

16.04.2026
Տեսանյութ

Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում

14.04.2026
Տեսանյութ

Արտառոց դեպք Այա Սոֆիայում. կան ձերբակալվածներ

15.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır