• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
17 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ռազմարդյունաբերության միտումները վերջին տարիներին

13:46, 23 Սեպտեմբեր 2025
- Գլխավոր, Հոդված, Ռազմական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան վերջին 5 տարում ռազմական արդյունաբերության ոլորտում թռիչքաձև զարգացում է ունեցել։ 2024թ․ արտահանման ծավալը հասել էր 7.1 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ ռեկորդային աճ գրանցելով։ Այս հաջողության հիմքում ընկած են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), զրահատեխնիկան, կորվետները (ռազմանավ) և հրթիռային համակարգերը։

Օրինակ՝ թուրքական «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» և «Akıncı» ԱԹՍ-ները կարճ ժամանակում մեծ պահանջարկ ուենցան միջազգային շուկայում, իսկ ահա «Nurol Makina»-ի և «BMC»-ի արտադրած «Kirpi» և «Eյder Yalçın» զրահամեքենաները գնորդներ գտան թե՛ Աֆրիկայում, թե՛ Եվրոպայում։ Ռազմածովային ուժերի համար նախատեսված «MİLGEM» կորվետները մատակարարվեցին Պակիստան և Ուկրաինա, իսկ «Roketsan»-ի հրթիռներն ու զինամթերքը գնորդներ գտան Ասիայում։

Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքն այսօր արդեն պահանջված է ոչ միայն տարածաշրջանում, այլև տարբեր մայրցամաքներում։ Եվրոպայում «Bayraktar TB2»-ի գնորդ դարձան Լեհաստանը, Ռումինիան, Ալբանիան և Խորվաթիան։ Հունգարիայում «Ejder Yalçın»-ի հիման վրա արդեն արտադրվում են «Gidran» զրահամեքենաները։ Մերձավոր Արևելքում ամենախոշոր գործարքը կատարվեց Սաուդյան Արաբիայի հետ․ «Akıncı»-ի շուրջ ստորագրված պայմանագիրը դարձավ Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ԱԹՍ գործարքը։ Քուվեյթը ևս պայմանագիր ստորագրեց (367 մլն դոլար) «Bayraktar TB2»-ներով սպառազինվելու համար։

Աֆրիկայում Մարոկկոն նույնպես համալրեց իր սպառազինությունը «TB2»-ներով, Թունիսը նախընտրեց «Kirpi» և «Vuran» զրահատեխնիկան, Նիգերիան պատվիրեց «Ejder Yalçın» և «Yoruk» զրահամեքենաներ։ Բանգլադեշը ձեռք բերեց «Roketsan»-ի «TRG-300» հրթիռները։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում Ֆիլիպինները ստացան «T129 ATAK» ուղղաթիռներ, Մալայզիան պատվիրեց «ANKA» ԱԹՍ-ների խմբաքանակ, իսկ Ղազախստանը համաձայնագիր ստորագրեց «ANKA»-ի հետ համատեղ արտադրության շուրջ։ Ուկրաինան Թուրքիայից ստացավ «Ada» դասի կորվետներ, ինչը նոր հաջողություն բերեց նավաշինության ոլորտում։

Թուրքիայի հաջողությունը պայմանավորված է մի քանի գործոններով՝ մատչելի գնի և արդյունավետության հարաբերակցությամբ, արագ մատակարարումներով, ինչպես նաև վերապատրաստման և սպասարկման ամբողջական փաթեթների առաջարկմամբ։ Սակայն կան նաև լուրջ խոչընդոտներ։ Պակիստանին նախատեսված «T129 ATAK» ուղղաթիռների վաճառքը չիրականացավ՝ ԱՄՆ-ի շարժիչների արտահանման լիցենզիայի պատճառով։ Սա վկայում է, որ որոշ կարևոր համակարգերում կախվածությունը արտասահմանյան մատակարարներից շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Բացի այդ, Աֆրիկայի որոշ երկրներ կատարված մատակարարումները միջազգային հարթակներում քննադատությունների արժանացան։ Այնուամենայնիվ, Թուրքիան մեծացնում է ներդրումները շարժիչների և ավիաէլեկտրոնիկայի տեղայնացման ուղղությամբ։

2020-2025 թվականների ընթացքում Թուրքիան կարողացել է ամուր դիրք զբաղեցնել որպես ռազմարդյունաբերական  արտադրանք արտահանող երկիր։ Լեհաստանը, Ռումինիան, Ալբանիան, Խորվաթիան և Հունգարիան Եվրոպայում, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը Մերձավոր Արևելքում, Մարոկկոն, Թունիսը, Նիգերիան Աֆրիկայում, Բանգլադեշը, Ֆիլիպինները, Մալայզիան և Ղազախստանը Ասիայում, ինչպես նաև Ուկրաինան Սևծովյան տարածաշրջանում դարձան Թուրքիայի գործընկերները։ Այս պայմանագրերը միայն սպառազինության վաճառք չեն ենթադրում, այլև որոշ դեպքերում ներառում են համատեղ արտադրություն և տեխնոլոգիաների փոխանցում։

Առաջիկա տարիներին ակնկալվում է, որ Թուրքիայի արտահանման ծավալները կշարունակեն աճել։ Եվրոպայում «Bayraktar TB2» և «Akıncı» ԱԹՍ-ների նկատմամբ պահանջարկը կարող է նոր պատվերների հանգեցնել։ Ծոցի երկրներում Սաուդյան Արաբիայի հետ ձևավորված մոդելը կարող է ընդլայնվել՝ ներառելով Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։ Աֆրիկայում Սահարայից դեպի հարավ գտնվող պետությունները շարունակում են մեծ պահանջարկ ցուցաբերել անօդաչուների և զրահատեխնիկայի նկատմամբ։ Ասիայում հավանական նոր շուկաներ են դիտվում Ինդոնեզիան և Պակիստանը։ Բացի այդ, ենթադրվում է, որ առաջիկա տարիներին Թուրքիան միջազգային շուկային կառաջարկի նաև սուզանավեր, նոր սերնդի կորվետներ և երկար հեռահարության հրթիռային համակարգեր։

Թուրքիայի այս առաջընթացը միայն տնտեսական հաջողություն չէ։ Այն ակնհայտորեն նաև դիվանագիտական գործիք է, որը նոր հնարավորություններ է բացում պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության մեջ։ Ռազմարդյունաբերական արտադրանքը վերածվում է ոչ միայն ռազմական համագործակցության, այլև հիմքեր է ստեղծում ռազմավարական գործընկերության համար։ Եթե տեղայնացման գործընթացները շարունակվեն, արտաքին կախվածությունը նվազի և քաղաքական ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը կարող է ամրապնդել իր դիրքը ոչ միայն տարածաշրջանում, այլև գլոբալ աշխարհում։

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Գևորգ Կալլոշյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդուժը կհամալրվի է 780 մլն եվրոյի նոր ՀՕՊ համակարգերով

16.06.2026

Ռազմական մատակարարումները նախատեսվում են 2028-2032 թվականներին։

Թուրք լրագրող․ «Հուսամ այս ընտրությունները նոր էջ կբացեն Հայաստան-Թուրքիա կապերում»

15.06.2026

Բուրջու Քարաքաշը լուսաբանել է Հայաստան ԱԺ ընտրություններն ու զրուցել Ermenihaber.am-ի հետ։

Թուրքիայի սևծովյան շրջանում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել

15.06.2026

Ենթադրվում է, որ ԱԹՍ-ը ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կործանված անօդաչու թռչող սարքերից մեկն է։

Next Post

13 տարվա դադարից հետո Թուրքիան ու Եգիպտոսը ռազմածովային համատեղ զորավարժություն են անում

64

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռազմական

Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

12.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք լրագրող․ «Հուսամ այս ընտրությունները նոր էջ կբացեն Հայաստան-Թուրքիա կապերում»

15.06.2026
Սպորտ

Թուրքիայում վիճում են ֆուտբոլի հավաքականի տեսահոլովակի շուրջ

12.06.2026
ztr

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

11.06.2026
Հանրային

Թուրքիան հետ է կանչել Բաթումիի գլխավոր հյուպատոսին

09.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır